Ծնվել է Երևանում: 1977-82թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժնում: 1986թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), «Ամուսնական օրինագիծ» (Նորթոն), Ջ.Վերդիի «Աիդա» (Եգիպտոսի թագավոր), «Օթելլո» (Մոնտանո), «Տրուբադուր» (Ֆերրանդո), Պուչչինիի «Բոհեմ» (Բենոտ), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Ծեր գնչու), Պ.Չայկովսկու «Իոլանտա» (Ռենե), «Պիկովայա դամա» (Սուրին), Ժ.Բիզեի «Կարմեն» (Զունիգա), Ա.Տիգրանյանի «Դավիթ «Բեկ» (Խան), «Անուշ» (Քյոխվա), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Նադիր շահ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Ներսես), «Լեբլեբիջի» (Հոր-Հոր աղա), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իրակլի), Գ.Դոնիցետիի «Պողիկտոս» (Կալիստենե), Վ.Բելինիի «Նորմա» (Օրովեսո) և այլն: 2000թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում (2011թ-ից՝ պրոֆեսոր): Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում Իսպանիայում, Հնդկաստանում և այլուր: Արժանացել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի: 2014թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: