Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: 1924-30թթ սովորել է Վենետիկի Սբ. Ղազարի վանքում, ապա՝ Հռոմի համալսարանում: 1939-49թթ դասավանդել է Եգիպտոսի, 1949-56թթ՝ Հալեպի Մխիթարյան, 1970թ-ից՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարաններում: 1962թ. լույս է տեսել նրա «Գարնան հովեր» բանաստեղծությունների ժողովածուն, 1970թ.՝ պատմական Հայաստանի բոլոր գավառներում եղած բերդերի պատմությանը նվիրված ուսումնասիրությունը («Հայաստանի բերդերը»): Մահացել է Իտալիայի Վենետիկ քաղաքում: