Zark Foundation

Միքայել Հովհաննիսյան

Միքայել Հովհաննիսյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1938թ. օգոստոսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1965-97թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1979թ., նկարիչներ Անատոլի Գրիգորյանի և Զուլում Գրիգորյանի համահեղինակությամբ, ձևավորել է Սարդարապատի ազգագրական թանգարանի նիստերի դահլիճը: Նկարչի ստեղծագործություններին բնորոշ են հոգեբանական լարվածությունը և կերպարային հավաստիությունը: 1970-ական թվականներից նրա արվեստում ի հայտ են եկել մարդու և առարկայական աշխարհի էքսպրեսիվ վերացարկման նշանային իմաստավորումներ: Գործերից են՝ «Մոր դիմանկար» (1981թ.), «Սեդայի դիմանկար» (1986թ.), «Զոհվածների հիշատակին» (1982թ., հորինվածք), «Լուսաբաց» (1986թ., հորինվածք), «Հորդորանք» (1972թ.), «Պար» (1973թ.), «Զբոսանք» (1974թ.), «Քնած կինը» (1980թ.) և այլն: 1962թ-ից մասնակցել է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների՝ Գերմանիայում (1976թ.), Հոլանդիայում (1979թ.), Լյուքսեմբուրգում (1981թ.) և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1975թ., 1989թ.), Ամմանում (1986թ.):