Zark Foundation

Միքայել Միրզայան

Միքայել Միրզայան

Կոմպոզիտոր, դիրիժոր

21 օգոստոս, 1888 - 26 նոյեմբեր, 1958

Ծնվել է Թիֆլիսում: 1908թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է տեղի երաժշտական դպրոցում, իսկ 1921թ. ավարտել է կոնսերվատորիան` Ի.Չերեպինի դասարանը: Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր` «Տոնածառ ջան, տոնածառ», «Ծիտիկի երգը», «Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և այլն: Հեղինակել է երգարաններ («Դպրոցական երգարան», 1935թ.) և երաժշտական գրագիտության ձեռնարկներ (Նոտային գրագիտության դասագիրք, 1935թ., Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955թ.): 1966թ. Երևանում հրատարակվել է նրա երգերի և ռոմանսների ժողովածուն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: Միքայել Միրզայանի անունով է կոչվել Երևանի թիվ 5 երաժշտական դպրոցը: