Ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի կեսերին։ Եղել է Հակոբ քահանայի և Մեդա խաթունի որդին։ Սկզբնական կրթությունն ստացել է Հոռոմոսի վանքում։ Գրչության արվեստով զբաղվել է նախ Հոռոմոսի վանքում, ապա՝ Սուլթանիայում (Իրան)։ Զեռագրեր է նկարազարդել նաև Սուլթանիա եկած Գլաձորի մանրանկարիչ Ավագ Ծաղկողի հետ. կատարել է ձեռագրերի զարդանկարները, իսկ տերունական պատկերները՝ Ավագը։ Նրա անունով մեզ հայտնի է հինգ ձեռագիր, որոնցից չորսը գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում (Հոռոմոսի վանքում ընդօրինակված՝ Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», 13-րդ դար, Սուլթանիայում ընդօրինակված՝ 1321թ. ժողովածու, 1338թ. Աստվածաշունչ, 1356-57թթ Ավետարան)։ Երուսաղեմում է գտնվում 1356թ. Ավետարանը (Սբ. Հակոբյանց վանքի մատենադարան)։ Նկարչի պատկերազարդած ձեռագրերում մասամբ զգացվում է Ավագիև նաև նոր միջավայրի ազդեցությունը։