Zark Foundation

Մհեր Բեյլերյան

Մհեր Բեյլերյան

Արձակագիր

Ծնվել է 1977թ. ապրիլի 3-ին, Երևանում: Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանի որդին է: Սովորել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և Երևանի Ազատ հումանիտար համալսարանում: Ավարտել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գեղարվեստական ‎ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում, ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, «Հայ զինվոր», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում, «Նովոստի Արմենիա» տեղեկատվական կայքում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական հանդեսներում և թերթերում` «Գարուն», «Բնագիր», «Ակտուալ արվեստ», «Գրական թերթ», «Հայոց աշխարհ», «Հայ զինվոր», «Հայաստանի հանրապետություն» և այլն: Հրատարակվել են նրա «Վերջին ժամը» (2002թ.), «Սկյութների ստվերները» (2008թ.), «Ընկնող աստղերի անձրևի վկան» (2014թ.), «Մեղքի հարյուր տարին» (2014թ.) գրքերը: 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2014թ. «Սկյութների ստվերները» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։