Zark Foundation

Մնացական Թարյան

Մնացական Թարյան

Բանաստեղծ, արձակագիր

16 հունիս, 1920 - 30 սեպտեմբեր, 1999

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1940թ. ավարտել է տեղի մանկավարժական ուսումնարանը: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1942թ. ծանր վիրավորվել և գերի է ընկել: Ազատվելուց հետո` 1945թ., բռնադատվել է, 1947թ.՝ արդարացվել: 1947-78թթ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման համակարգում: Լույս են տեսել նրա «Իմ սիրած գույնը» (1955թ.), «Գարնանային ծաղիկներ» (1959թ.), «Նավորդները» (1963թ.), «Մի կտոր հաց» (1967թ.), «Ես աշուն եմ նկարել» (1971թ.), «Հույսի հաղթանակը » (1975թ.), «Սիրում եմ ձեզ, երեխաներ» (1980թ.), «Վրիժառուն» (1984թ.), «Մեծ սիրտ» (1986թ.), «Գերությունից գերություն» (1990թ.), «Սրնգահար քամին» (2004թ.) ժողովածուները: Գրողի մի շարք բանաստեղծություններ վերածվել են երգերի: Մահացել է Երևանում: Նրա անունով է կոչվում Էջմիածնի թիվ 4 գրադարանը: