Ծնվել է Ստեփանավանում: 1949-50թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1955թ. ավարտել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Գ.Ալեքսանդրովի արվեստանոցը: 1937թ. նկարահանվել է «Կարո» ֆիլմում` գլխավոր դերում: Նկարահանել է «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ջրերը բարձրանում են» (1962թ.) ֆիլմերը: Մահացել է Երևանում: