Zark Foundation

Մուշեղ Աղայան

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

17 նոյեմբեր, 1883 - 11 սեպտեմբեր, 1966

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գրող Ղազարոս Աղայանի որդին: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա աշակերտել Մակար Եկմալյանին: 1907-11թթուսանել է Պետերբուրգի, 1925-30թթ` Մոսկվայի կոնսերվատորիաներում: Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն): Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում: 1930թ-ից բնակվել է Երևանում: 1934-39թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Շարա Տալյանի հետ կազմել ու հրատարակել է Սայաթ-Նովայի (1946թ.) և Ջիվանու (1955թ.) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի 2-րդ գիրքը (1950թ.), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին և, 2-րդ հատորները (1949թ., 1952թ.), Շերամի (1959թ.) երգերի ժողովածուն: Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական և աշուղական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն): 1939թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: