Zark Foundation

Մուշեղ Գրիգորյան

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1960թ. նոյեմբերի 18-ին, Երևանում: Գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի որդին է: 1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1985-86թթ սովորել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ասպիրանտուրայում: 1981-88թթ ուսանել է գեղանկարչություն հոր՝ Զուլում Գրիգորյանի արվեստանոցում: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1985թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Ստեղծագործել է հիմնականում բնանկարի, նատյուրմորտի, կոմպոզիցիաների բնագավառներում: Գործերին բնորոշ են թանձր կոլորիտը, պատկերի ստեղծման ազատությունը, անհանգիստ շարժման զգացողությունը: Ստեղծել է ոչ թե մտացածին, իրականությունից կտրված պատկերներ, այլ նկարում է բնությունից: Ստեղծագործություններից են՝ «Նատյուրմորտ» (1985թ.), «Սևան» (1989թ.), «Ազատություն» (1991թ.), «Վարդեր» (1995թ.), «Սպասում» (2000թ.), «Դաշտ» (2001թ.), «Վիճակ» (2003թ.), «Մղձավանջ» (2004թ.), «Արարատ» (2008թ.), «Անապատ» (2008թ.), «Քրիզանթեմներ» (2010թ.), «Նշենիներ» (2011թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1985թ., 1990թ., 1994թ., 1998թ., 1999թ.), Մոսկվայում (1987թ.), Աֆղանստանում (1987թ.), Շվեյցարիայում (1992թ., Հայ նկարիչների միություն), Սիրիայում (1992թ., Հայկական մշակույթի կենտրոն), Բարսելոնայում (2001թ., Եվրո-Արվեստ), Տոկիոյում (2002թ., Արվեստի փառատոն, Գինգա պատկերասրահ), Վիեննայում (2003թ., Ռուսական արվեստի ինստիտուտ), Փարիզում (2004թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Իրան, Լիբանան, Սիրիա, Իսպանիա, Ավստրիա, Ռուսաստան): 2003թ. ընդգրկվել է «Հազարամյակի (Millennium) արվեստի ուղեցույցում» (Բարսելոնա):