Ծնվել է 1959թ. նոյեմբերի 19-ին, Երևանում: 1972-76թթ սովորել է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնում, 1976-80թթ՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվետի ուսումնարանում, 1981-83թթ՝ գեղարվեստատեխնիկական ուսումնարանի կավագործության բաժնում: Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ է: 1989թ-ից նկարչի աշխատանքներից ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: Ստեղծագործել է նորարարական ժանրում: Կտավներում հիմնականում արծարծում է խաղաղության, մարդու զարգացման, ուրբանիզացման, հայրենի բնության թեմաները: 1980թ-ից մասնակցել է խմբակային ցուցահանդեսների Արցախում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում: 1983թ-ից անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում: 2015թ. Հայաստանի նկարիչների միությունում ներկայացրել է իր «Դար ապրած լռություն» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-րդ տարելիցին: