Zark Foundation

Մուրադ Մալխասյան

Մուրադ Մալխասյան

Երգիչ

2 մայիս, 1956 - 23 օգոստոս, 2022

Ծնվել է Հայաստանի Մարմաշեն գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: Ավարտել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական երգեցողության բաժինը: Աշխատել է Ախուրյանի մարզադպրոցում, Ախուրյանի գործադիր կոմիտեի մշակույթի բաժնում՝ որպես մեթոդիստ, հետագայում՝ որպես տեսուչ: Որպես մեներգիչ է աշխատել Ախուրյանի մշակույթի պալատի «Մուշ-Տարոն» անսամբլում: 1990թ-ից որպես մեներգիչ աշխատել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: Ժողովրդական երգեցողություն է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում: 1994թ-ից մինչև կյանքի վերջը ղեկավարել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը: Մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս մասնակցել է հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթ-փառատոների՝ ստանալով պատվավոր մրցանակներ: Համերգների է մասնակցել արտասահմանյան մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Կիպրոսում, Իրանում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վրաստանում, Ռուսաստանում, Ավստրալիայում: Տարբեր ժամանակներում պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով ու մրցանակներով, որոնց թվում՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով (2016թ.), «Գյումրու երախտավոր» տիտղոսով, Շիրակի մարզպետարանի հուշամեդալով, ԱՄՆ-ում «Պոլոզ Մուկուչ» մրցանակով: 2007թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Գյումրիում: