Zark Foundation

Յակով Զարգարյան

Յակով Զարգարյան

Դաշնակահար, մանկավարժ

5 դեկտեմբեր, 1925 - 22 մայիս, 2020

Ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954թ. ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Գորկիում, Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Բաքվում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-70թթ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։ 1988թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1989թ-ից՝ պրոֆեսոր), 1989-2004թթ եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը: Հեղինակել է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքեր, հուշեր և էսսեներ, հրապարակախոսական հոդվածներ («Իմ Մինասը», հայերեն, 1995թ., ռուսերեն, 1996թ. «Հեռու և մոտ անցյալից», ռուսերեն, 1995թ. «Այդ Իգիթյանը», ռուսերեն, 2011թ.): Ստեղծել է պատկերազարդ փայտե, կավե, ապակե և մետաղե ձվերի հավաքածու, որտեղ հավաքված են միայն հեղինակային գործեր՝ Մարտիրոս Սարյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ռուդոլֆ Խաչատրյան, Հարություն Կալենց, Վալենտին Պոդպոմոգով, Հարություն Մինասյան, Յուրի Սիմոնյան, էդուարդ Ղազարյան, Սուրեն Ստեփանյան, Հենրի Էլիբեկյան, Էդուարդ Արևշատյան, Ռաֆֆի Ադալյան: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Մահացել է Երևանում: