Ծնվել է Երևանում: 1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1964-68թթ աշխատել է Երևանի շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ 1973-80թթ եղել է նախագծի գլխավոր ճարտարապետ, 1980-91թթ` ՀԽՍՀ պետշինի վարչության պետ, 1985-92թթ` Հայաստանի ճարտարապետների միության վարչության քարտուղարը, 1991-97թթ` ԵՊՃՇՀ ամբիոնի վարիչ: Նրա համահեղինակությամբ նախագծվել և իրականացվել են Էջմիածնի հասարակական կենտրոնի (1973-85թթ), «Վաղարշապատ» թաղամասի բնակելի շենքերի կառուցապատումը (1975-80թթ, ՀՀ Պետական մրցանակ` 1981թ.), Կապի տունը (1983-84թթ), Երևանի Ավան-Առինջ թաղամասի բնակելի տները (1975թ.) և կառուցապատումը (1978-84թթ), «Երիտասարդական» բնակելի համալիրը (1978-85թթ) և այլն: 1976-80թթ դարձել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր: Եղել է ճարտարապետության թեկնածու (1965թ.), պրոֆեսոր (1990թ.): 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: