Հայր Բաբայան
Ծնվել է Թիֆլիսում: 1935թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի քաղաքների հատակագծման ֆակուլտետը: Աշխատել է Մոսկվայում որպես նախագծող ճարտարապետ: 1950-51թթ եղել է ԽՍՀՄ ճարտարապետների ակադեմիայի փոխնախագահը, 1954-60թթ՝ Քաղաքների հատակագծման պետական ինստիտուտի տնօրենը, 1960-74թթ՝ Մոսկվայի գլխավոր ճարտարապետը, 1974թ-ից՝ գլխավոր մասնագետը: Հեղինակել է Շուշենսկոյե գյուղի, Գուբախի քաղաքի, Ղրիմի հարավային ափի կառուցապատման գլխավոր հատակագծերը: Նրա նախագծերով կառուցվել են Տաշքենդի կենտրոնում բնակելի թաղամաս, Մոսկվայում՝ բնակելի տներ, Եվպատորիայում՝ երկաթուղային կայարան և այլն: 1967թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր շինարարի կոչման, 1971թ.՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակին: Մահացել է Մոսկվայում: