Ծնվել է Երևանում: 1956թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1960թ.՝ ասպիրանտուրան՝ Յ.Ֆլիերի դասարանը: 1956-88թթ եղել է Մոսկոնցերտի, 1988-91թթ՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար: 1960-94թթ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1975թ-ից՝ պրոֆեսոր): 1994թ-ից դասավանդել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։ 1955թ. դարձել է Վարշավայի երիտասարդության և ուսանողների համաշխարհայի 5-րդ փառատոնի, 1956թ.՝ Բուդապեշտում Ֆ.Լիստի միջազգային մրցույթի, 1960թ.՝ Բրյուսելում Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիր։ Կատարողացանկը ընդգրկել է հայ, ռուս, արևմտաեվրոպացի դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Համերգացանկում եղել է Յ.Ս.Բախի, Լ.Բեթհովենի, Ֆ.Լիստի, Բրամսի, Ս.Ռախմանինովի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Ա.Հարությունյանի և այլ կոմպոզիտորների երկեր: Նրա մեկնաբանմանը բնորոշ է եղել մտքի պարզությունը, կատարման ավարտվածությունը: 1957թ-ից հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում՝ Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Իրանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և այլուր: 1976թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: