Zark Foundation

Յուրի Հովհաննիսյան

Յուրի Հովհաննիսյան

Քանդակագործ

Ծնվել է 1948թ. մայիսի 12-ին, Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նրա կոմպոզիցիոն քանդակներն առանձնանում են պլաստիկ արտահայտչականությամբ և ընդհանրացումների հնչեղությամբ։ Գործերից են՝ «Ծավալաձև» (1973թ., կավ), «Ջրահարս» (1978թ., տուֆ), «Թավջութակահարուհին» (1985թ., բրոնզ), «Ալեքսանդրի դիմաքանդակը» (1985թ., մարմար), «Որդիները չվերադարձան» քանդակները և այլն։ 1996թ-ից Ստեփանակերտի «Հակոբ Գյուրջյան» ինստիտուտի ռեկտորն է։ Նրա քանդակներից տեղադրված են Ստեփանակերտում, Չարենցավանում, Վարդենիսում, Երևանում, Շուշիում և այլուր։ Գործերից պահվում են ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, ՀՊՊԹ-ում: 2014թ. անհատական ցուցահանդես է ունեցել Շուշիում։