Zark Foundation

Յուրի Յարալով

Յուրի Յարալով

Ճարտարապետ

24 օգոստոս, 1911 - 31 հոկտեմբեր, 1983

Յուրի Յարալյան
Ծնվել է Թիֆլիսում: 1937թ. ավարտել է Բաքվի արդյունաբերական ինստիտուտը: Ուսումը շարունակել է Մոսկվայում, որտեղ էլ տեղափոխվել է ասպիրանտուրայում սովորելու տարիներից: 1957թ-ից եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի Լենինյան և պետական մրցանակների պետական կոմիտեի անդամ, 1965թ-ից` ԽՍՀՄ ճարտարապետների միության քարտուղարը, 1974թ-ից` Մոսկվայի ճարտարապետության տեսության և պատմության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը: Զբաղվել է սովետական ճարտարապետության պատմության և տեսության հարցերով: Հեղինակել է Աշտարակի թատրոնի նախագիծը, մի շարք աշխատություններ` նվիրված հայկական ճարտարապետությանը, Ալեքսանդր Թամանյանին: Ղեկավարել է «Ճարտարապետության համընդհանուր պատմություն» բազմահատոր աշխատությունը (ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1979թ.): Եղել է նաև ճարտարապետության տեսաբան-պատմաբան, ճարտարապետության դոկտոր (1967թ.), պրոֆեսոր (1971թ.): 1981թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Մոսկվայում: