Ծնվել է Թիֆլիսում: 1950թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1956-88թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում: 1975-78թթ եղել է ճարտարապետության արվեստանոցի ղեկավարը, 1980-88թթ` ինստիտուտի գլխավոր ճարտարագետը, 1988-95թթ` ՀՀ պետշինի տիպային և փորձարարական նախագծման բաժնի ղեկավարը, 1995-2001թթ` ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջատար մասնագետ: Նրա համահեղինակությամբ Երևանում կառուցվել են ձիարշավարան` դիտատեղերով ու հնգամարտիկների դպրոցով (1955թ.), հեծանվահրապարակ` 3000 դիտատեղով (1980թ.), «Արարատ» ֆուտբոլային թիմի Ձորաղբյուրի ուսումնամարզական համալիրը (1969թ.), Վանաձորում` հիվանդանոց (1981թ.), զբոսաշրջային համալիր` 450 տեղով և լեռնադահուկային սահուղիներով (1984թ.), զբոսաշրջիկների հանգրվաններ Ստեփանավանում (1977թ.) և Սևանի ափին (1985թ.) և այլն: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: