Ծնվել է Դոնի Ռոստովում: 1952թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1956թ-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում, որտեղ 1963թ-ից եղել է տնօրենը, 1996թ-ից՝ Արևելյան ձեռագրերի և փաստաթղթերի ֆոնդի ղեկավարը։ Զբաղվել է Թուրքիայի նոր շրջանի հասարակական-քաղաքական մտքի, մասնավորապես 18-20-րդ դարերի սկզբին Օսմանյան կասրությունում բարեփոխումների շարժման պատմության, 19-րդ դարի 60-70-ական թվականների «նոր օսմանների» շարժման և երիտթուրքերի գաղափարախոսության խնդիրների ուսումնասիրմամբ։ 1970թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1984թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատություն: Եղել է Տոկիոյի արևելյան պատմության ինստիտուտի պատվավոր տնօրենը, Տոկիոյի «Սոկա» համալսարանի պատվավոր դոկտոր, Սանկտ Պետերբուրգի նահանգապետին կից գիտատեխնիկական խորհրդի անդամ: Արժանացել է «Ժողովուրդների բարեկամության», «Պատվո նշան» և այլ պետական մեդալների, 2001թ.՝ Ռուսաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Սանկտ Պետերբուրգում: