Ծնվել է Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959-64թթ աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1964-90թթ` Համամիութենական նախագծային փորձնական կոնստրուկտորային տեխնոլոգիաների ինստիտուտում: 1990թ-ից եղել է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պրոռեկտորն ու ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնի վարիչը (1991թ-ից` պրոֆեսոր): Համահեղինակ է Երևանի Նորաշեն թաղամասի` ծածկերի բարձրացման եղանակով կառուցված բնակելի և հասարակական համալիրների նախագծերի: Դարձել է «Տարվա լավագույն կառույց» համամիութենական հանրապետական մրցույթ-ստուգատեսների Սոֆիայի «Բիենալե-83»-ի և «Բիենալե-86»-ի դափնեկիր: 1987թ. արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե, 1972թ. և 1976թ.` բրոնզե, 2002թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալների։ Եղել է ՀՃԱ ակադեմիկոս (1993թ., փոխնախագահ` 2000թ-ից), ՄՃԱ անդամ (1999թ.): 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի, 2009թ.` Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչումներին: Մահացել է Երևանում: