Zark Foundation

Յուրի Տեր-Օսիպով

Յուրի Տեր-Օսիպով

Կոմպոզիտոր

4 նոյեմբեր, 1933 - 16 նոյեմբեր, 1986

Ծնվել է Կիրովաբադում (այժմ՝ Գանձակ): 1958թ. ավարտել է Բաքվի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը: 1958թ-ից բնակվել է Դուշանբեում: Դասավանդել է տեղի երաժշտական ուսումնարանում, 1968թ-ից` Տաջիկստանի Մշակույթի ինստիտուտում: 1974թ. առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է Մոսկվա` եղբոր մոտ: Գրել է 8 սիմֆոնիա, 2 բալետ, երաժշտություն նվագախմբի համար, գործիքային և մանկական ստեղծագործություններ, էստրադային երգեր, կինոերաժշտություն և այլն: Հեղինակել է «Դատարկ կառամատույց» («Пустой перрон»), «Կռունկներ» («Журавли»), «Ասա՛ ինձ սիրելիս» («Назови меня любимой»), «Մոսկովյան ժամանակով» («По московскому времени»), «Ոչինչ այժմ ափսոս չէ» («Ничего теперь не жаль»), «Շնորհակալ եմ» («Благодарю»), «Երգ գիտելիքների մասին» («Песенка о знаниях»), «Սպիտակ արագիլ» («Белый аист») և այլ էստրադային երգեր: Առաջին անգամ նրա ստեղծագործությունները հնչել են 1980թ. «Մոսկովյան աշուն» երաժշտական փառատոնի ժամանակ: Մահացել է Մոսկվայում: