Նախշուն Կևորկովա-Շերմազանովա
Ծնվել է Մոսկվայում: 1925-29թթ սովորել է Մոսկվայի պետական Կամերային թատրոնին կից ստուդիայում: 1929-41թթ և 1944թ-ից աշխատել է նույն թատրոնում` որպես դերասանուհի: 1941-44թթ եղել է Մոսկվայի հակաօդային պաշտպանության քարոզչական թիմի դերասանուհի: Նկարահանվել է «Վոստոկֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում: 1952թ-ից համերգային ծրագրերով ելույթներ է ունեցել շրջանային ֆիլհարմոնիաներում: Նկարահանվել է «Զարե» (1926թ.), «Պեպո» (1935թ.), «Նրա երևակայությունը» (1959թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.) ֆիլմերում: Մահացել է Մոսկվայում, թաղված է Վվեդենսկի գերեզմանոցում: