Zark Foundation

Նազանի

Նազանի

Բանաստեղծ, աշուղ

30 դեկտեմբեր, 1870 - 6 նոյեմբեր, 1912

Հովհաննես Տեր-Մարտիրոսյան, Տերենց, Թորոս Թառլանյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1895թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես իրավաբան և կրթական գործիչ հայրենի քաղաքում։ Լույս է տեսել նրա «Սրտի խոսքեր» (1892թ.) բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Տպագրվել են նրա «Մեր խալֆան» (1906թ.) վիպակը և «Սիրո տաղեր» (1913թ.) ժողովածուն։ Առավել հայտնի է եղել աշուղական երգերով։ Ժողովրդականություն են վայելում նրա «Ես մի խոսնակ թառ ուևեի», «Տերև աչքերիդ ատլաս փայլից», «Ո՞ւր ես, ու՞ր ես, ազիզ աղջիկ»․ «Յա՜ր, քեզ հետ խոսելիք ունեմ» և այլ տաղեր։ Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):