Zark Foundation

Նազարեթ Կիրակոսյան

Նազարեթ Կիրակոսյան

Բանաստեղծ, առակագիր

Ծնվել է 1939թ. դեկտեմբերի 2-ին, Ախալքալակի շրջանի Տուրցխ գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, այնուհետև՝ տնօրեն։ Հայտնի է նաև «Ջավախք Սևան» գրական անունով։ 1983թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է շուրջ 20 գիրք։ Հրատարակվել են նրա «Քծնախտի դեղ» (առակներ, 1976թ.), «Կարոտի կանչեր» (1981թ.), «Մեծ Շիրազի հետ» (1991թ.), «Երկերի ժողովածու» (Ա-Զ հատորներ, 2003թ., 2004թ.), «Ընտիր երկեր» (2012թ.) և այլ գրքեր: 2001թ. արժանացել է Վրաստանի Հանրապետության Պատվո շքանշանի, 2009թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» շքանշանի։