Ծնվել է 1988թ. հուլիսի 3-ին, Երևանում: Պարուհի Աննա Քալաշյանի քույրն է, դերասան Արթուր Գեղամյանի կինը: 2005թ. ավարտել է Երևանի Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Տիգրան Գևորգյանի արվեստանոցում: Ուսման ընթացքում խաղացել է Լ.Տոլստոյի «Ոսկե բանալին», Բենեդետտիի «Ես քեզ այլևս չեմ ճանաչում», Մ.Սարտրի «Ճանճերը» ներկայացումներում: 2010թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Վ.Ստեփանյանի «Հանճարի անճարակները» (Աղջիկ), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Մրգավաճառ), «Բրեմենյան երաժիշտները» (Կատու), Ա.Տոլստոյի «Ոսկե բանալի» (Պիերո), Ֆ.Սագանի «Բարև թախիծ» (Սեսիլ), Ռ.Կալինսկու «Հրեշը լուսնի վրա» (Սեդա) և այլն: Նկարահանվել է Ա.Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում, «Ծաղկապար» կարճամետրաժ ֆիլմում, ինչպես նաև` մի շարք հեռուստանախագծերում, գովազդային հոլովակներում: