Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 24-ին, Բաքվում: Վաղ տարիքից բնակվել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում: 1971թ. տեղափոխվել է Երևան: 1977թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1981թ. և ստացել երաժշտագետի և խմբավարի մասնագիտություններ: Երկու տարի աշխատել է ՀՀ Մեծամոր քաղաքի երաժշտական դպրոցում: 1983թ-ից աշխատել է Հենրիկ Իգիթյանի մանկական գեղագիտական կենտրոնում, որտեղ էլ հիմնել է «Ջեզլ» ջազային-էստրադային, «Վաղորդյան կաթիլներ» և «Շմակի» մանկապատանեկան վոկալ-համույթները: 2004-07թթ Հայաստանի Երգի պետական թատրոնում դասավանդել է վոկալ և ոճաբանություն ջազային-էստրադային ժանրում: Հեղինակել է բազմաթիվ երգեր: 2006-07թթ մասնակցել է «Save The Children» ընկերության կողմից կազմակերպվող երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրերի աշխատանքներին` որպես երգահան: 2006թ-ից եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար-1», «Հայսուպերսթար-2», «Հայսուպերսթար-4», «Իքս Ֆակտոր» նախագծերի ժյուրիի անդամ և երաժշտական պրոդյուսեր: 2008թ. հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրին` «Կատարողական արվեստի կառավարում» թեմայով: 2010թ-ից հանդիսանում է ԱՄՆ դեսպանատան կանանց մենթորական ծրագրի մասնակից: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: