Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 17-ին, Երևանում: 1977թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: 1980թ-ից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» կինոստուդիայի անիմացիայի բաժնում` որպես բեմադրող նկարիչ: Համագործակցել է նաև տարբեր թատրոնների, 2000թ-ից` հեռուստատեսության հետ: 2002թ. սկսել է աշխատել «Փետրե թռիչք» 7-մասանոց անիմացիոն շարքի վրա: 2005թ. «Ճանապարհ» ֆիլմի համար արժանացել է Երևանի «Ոսկե ծիրան», 2006թ. «Զինվորիկը» ֆիլմի համար` Բելոռուսի «Անիմայովկա» միջազգային կինոփառատոների մրցանակներին: Որպես նկարիչ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Գնա խաղաղությամբ» (1999թ.), «Հազար ու մի հնարք» (1981թ.), «Երեք հեքիաթ» (1983թ.), «Փոքրիկ հողագործը» (1983թ.), «Ոսկե պայտը» (1984թ.), «Ո՞վ է քո ընկերը», «Արձագանք» (1986թ.), «Նռնենիները» (1987թ.), «Վարդավառ» (1989թ.), «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» (1990թ.), «Տան խաղաղ հովտում» (1991թ.), «Հայոց գրեր» (1992թ.), «Ջիքը և Ջաքը» (1993թ.), «Բիթլիս» (2008թ.), նաև որպես ռեժիսոր և սցենարիստ` «Ճանապարհ» (2004թ.), «Երեք պոետ և Չարենց» (2004թ.), «Անցած լինի» (2005թ.), «Պստիկ զինվոր» (2006թ.), «Ամեն ինչ անցյալում է» (2006թ.), «Փոքրիկ տրոլների կյանքից» (2008թ.), «Այդ օրը» (2010թ.), «Բալետ» (2012թ.) և այլն: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին` «Բալետ» ֆիլմի համար: 2010թ-ից ընթացքի մեջ են 10-մասանոց «Աստվածաշնչյան պատմություններ» և 6-մասանոց «Հրեշտակը քաղաքում» անիմացիոն շարքերը: