Ծնվել է Ստեփանակերտում: Եղել է գրող, թատերագետ Իսահակ Ալավերդյանի դուստրը: 1968թ. ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը, 1980թ.՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1958թ-ից եղել է Արցախի երգի-պարի անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978թ-ից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի: Երգացանկում են ունեցել է ԱՊՀ և արտասահմանյան ժողովուրդների երգեր: Հյուրախաղերով ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Իրանում և այլուր: 1982թ. արժանացել է Ադրբեջանի, 2000թ.՝ Արցախի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Ստեփանակերտում: