Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1953թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծել է վառ գունաշարով աշխատանքներ և կենցաղային պատկերներ: Գործերից են` «Երգ» (1960թ.), «Կեսօր» (1963թ.), «Տանը: Պար» (1964թ.), «Ժողովրդական պար: Քոչարի» (1967թ.), «Երեկո» (1970թ.), «Սպասում» (1981թ.) և այլն: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում և այլուր: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: 2000-ականներին տեղափոխվել է Մոսկվա: Մահացել է Մոսկվայում: