Zark Foundation

Նառա Վարդանյան

Նառա Վարդանյան

Արձակագիր

Ծնվել է 1985թ. փետրվարի 5-ին, ՀՀ Տավուշի մարզի Թովուզ (այժմ` Տավուշ) գյուղում։ Ավարտել է Հրազդանի Հ.Օրբելու անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը։ 2002-07թթ սովորել է Երևանի Մ.Մաշտոցիանվան համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Առաջին անգամ տպագրվել է 2006թ. «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում, ապա` «Գարուն», «Ինքնագիր», «Նարցիս», «Գրանիշ» ամսագրերում, Գրական թերթում, Անթոլոգիա (18-33) արդի հայ արձակ անթոլոգիայում։ Մասնակցել է Հայաստանի գրողների միության «Գրեթերթ» երիտասարդական ամսաթերթի ստեղծմանը։ 2007թ. նրա «Սրբիչը» պատմվածքն արժանացել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակին։ 2009թ. «Լուսինը թփերի մեջ» պատմվածքն արժանացել է «Ինքնագիր» գրական հանդեսի «Լավագույն պատմվածք» մրցանակին։ 2011թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2012թ-ից աշխատում է ՀԳՄ «Գրական թերթ» պաշտոնաթերթում, ինչպես նաև «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի համախմբագիրն է։ 2014թ. հեղինակի «Սերը» պատմվածքն արժանացել է 1-ին հայկական գրական գործակալության «Գույն» մրցանակաբաշխության առաջին մրցանակին, ինչպես նաև «Անտարես» հրատարակչության հատուկ մրցանակին։ Հրատարակվել են նրա «Կանաչ տետր» (պատմվածքներ, 2009թ.), «Անկախին սպասելիս» (պատմվածքներ, 2011թ.), «Արգելված պտուղ» (պատմվածքներ, 2014թ.) գրքերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ 2012թ. արժանացել է ՀՀ նախագահի գրականության բնագավառում երիտասարդական մրցանակին` «Անկախին սպասելիս» գրքի համար: