Zark Foundation

Նատալյա Գոնչար

Նատալյա Գոնչար

Գրականագետ, թարգմանիչ

Նատալյա Խանջյան
Ծնվել է 1937թ. դեկտեմբերի 23-ին, Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ): 1942թ. տեղափոխվել է Երևան։ 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1961-69թթ աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում` որպես գրական աշխատող, ապա` գրական-քննադատական բաժնի վարիչ։ Եղել է «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալը։ Իբրև գրականագետ զբաղվել է ռուս գրականության և հայ-ռուսական գրական կապերի խնդիրներով: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել է ռուս գրականության ամբիոնի դոցենտ: Նրա թարգմանությամբ առանձին գրքերով ռուսերեն լույս են տեսել Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա» (1964թ.), Հրանտ Թամրազյանի «Շիրվանզադե» (1967թ.), Պերճ Զեյթունցյանի «20-րդ դարի լեգենդը» (1969թ.), «Ավերված քաղաքի լեգենդը» (համահեղինակ՝ Գեորգի Կուբաթյան, 1982թ.) և այլ գործեր։ 1975թ. «Պատմվածքի ժանրը Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մեջ» թեմայով Թբիլիսիի պետական համալսարանում ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1976թ. ռուսերեն լույս է տեսել նրա «Վիլյամ Սարոյանը և նրա պատմվածքները» գիրքը: 1967թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակված գրքերից են նաև՝ «Օսիպ Մանդելշտամ» (բանաստեղծություններ, արձակ, նոթագրություններ, 1989թ.), «Մաքսիմիլիան Վոլոշին. Բանաստեղծի տունը» (1993թ.), «Անդրեյ Բելի. Հայաստան» (1997թ., 1985թ.), «Մարինա Ցվետաևան երևանյան հրապարակումներում (1960-90թթ.)» (1999թ.) և այլն: Արժանացել է ԵՊՀ արծաթե և ոսկե մեդալների, Մ.Շոլոխովի անվան մեդալի, 2007թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2014թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: