Zark Foundation

Նարբե Պողոսյան

Նարբե Պողոսյան

Դերասան, ռեժիսոր

Ծնվել է 1985թ. հունվարի 6-ին, Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Սովորել է Թեհրանի Նվարդ Գյուլբենկյան և Գոհար հայկական դպրոցներում: 17 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան և ընդունվել «Գալիք» համալսարանի իրավաբանական բաժին, որը կիսատ թողնելով` տեղափոխվել է Հայաստանի Ճարտարապետական համալսարանի համակարգչային ծրագրավորման բաժին: Այն ևս կիսատ թողնելով` 2002-07թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2005թ. «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակել է «Տարբերակ» հաղորդումը: 2006թ. եղել է «TV5» հեռուստաընկերության «Ընտանեկան իրավիճակներ», 2007թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երջանկության մեխանիկա» նախագծերի պրոդյուսերը, դերասան և ռեժիսոր: 2008-09թթ նկարահանել է Հանրային հեռուստաընկերության «Այսպես էլ ապրում ենք» (121 սերիա) հեռուստասերիալը: 2010-14թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում` որպես «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարի պրոդյուսեր, դերասան և ռեժիսոր, 2014թ-ից` «Անցնենք գործի» հաղորդաշարի ռեժիսոր և պրոդյուսեր: 2013թ. հիմնել է «Հեռախոսագրքույկ» գովազդային ամսագիրը: