Ծնվել է 1983թ. ապրիլի 19-ին, ՀՀ Վեդի քաղաքում: 1996թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին և արժանացել 3-րդ մրցանակին: 2000թ. ավարտել է Վեդիի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 2001-03թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնվերսատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ Էմմա Պետրոսյանի դասարանում: 2000-08թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում՝ որպես մեներգիչ: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական երկրներում: 2007թ. և 2009թ. արժանացել է «Ռադիո Վան» ռադիոկայանի «Ոսկե Քնար» մրղցանակաբաշխության «Տարվա լավագույն երգ» մրցանակին, 2009թ.՝ Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա հայտնություն» մրցանակին, 2011թ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Թոփ 10» մրցանակին: Նկարահանվել է մի շարք հեռուստանախագծերում՝ «Երբ պարում են աստղերը» (հաղթել է), «Աստղերը կրկեսում», «Լավագույններից լավագույնը» և այլն: 2010թ. թողարկել է «Կոդ 13» ձայնասկավառակը: Երգացանկից հայտնի են «Վերջին անգամ», «Ես սիրում եմ քեզ», «Եկել եմ փախցնեմ» և այլ երգեր: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: 2014-15թթ խաղացել է «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Նկարահանվել է «Փախուստ» (2009թ.) հեռուստասերիալում, «Դոմինո» (2015-16թթ) հումորային հեռուստանախագծում: