Ծնվել է 1959թ. ապրիլի 26-ին, Երևանում: Դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի որդին է: 1976թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1976-80թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1978թ-ից աշխատել է Երևանի Փոսի թատրոնում` որպես դերասան և երաժիշտ: Նույն թվականին Լենինգրադում դարձել է համամիութենական մրցույթի դափնեկիր: 1980թ. մեկնել է Ավստրիա, ապա` Ֆրանսիա: 1980-82թթ աշխատել է Մարսելի, Փարիզի և այլ քաղաքների ջազ ակումբներում` որպես դաշնակահար: 1984թ. առաջին «Քաջ Նազար» երաժշտական կատակերգությունն է բեմադրել ֆրանսահայ համայնքում: 1985թ. Փարիզի օպերայում` Մուսորգսկու «Սալամբո» օպերային ներկայացման մեջ խաղացել է Մուսորգսկու դերը: 1989թ-ից հիմնել է «Բոհեմի թատերախումբ» միությունը և հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում: 1990թ. Երևանի Հ.Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը: 2007թ-ից տեղափոխել է Հայաստան: Որպես բեմադրիչ և դերակատար հանդես է եկել «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Մենք ենք, մեր ստերը», «Դոն Ժուան Ավիա», «Քաջ Նազար» ներկայացումներում: 2010թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: