Zark Foundation

Նարեկ Հարթունյան

Նարեկ Հարթունյան

Արվեստաբան

Ծնվել է 1966թ. հուլիսի 17-ին, Բեյրութում: Վաղ հասակից հետաքրքրվել է արվեստով` թատրոն, երաժշտություն և իրականացրել է տարբեր մշակութային ծրագրեր: Ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում: Ուսումնառության ընթացքում մասնակցել է թատերական խմբակների ներկայացումներին: 1988թ. տեղափոխվել է ԱՄՆ: Շուրջ երեք տարի համագործակցել է Արթուր Մեսչյանի հետ, որի արդյունքում թողարկվել է նրա առաջին խոշոր երաժշտական գործը` «Կատարսիս»-ը: Միաժամանակ ներգրավվել է Մհեր Քարաքաշյանի ֆիլմի ստեղծման աշխատանքներում և խաղացել է նրա 2 ֆիլմերում: Մշտապես կապ է ունեցել Հայաստանի հետ և աջակցել է մշակութային և թատերական ծրագրերի ստեղծմանը, հատկապես երաժշտական ծրագրեր Վահան Արծրունու հետ: 2002թ. ԱՄՆ-ում հիմնադրել է «Նարեկացի» արվեստի միությունը, որն ունի մասնաճյուղ նաև Երևանում: