Ծնվել է 1988թ. մայիսի 21-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, 2010թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետը` մագիստրոսի աստիճանով: 2008թ-ից աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Հանդես է եկել թատրոնի խաղացանկային ներկայացումների մեծ մասում: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Դուքս Օրսինո), Ղ.Աղայանի «Արեգնազան» (Արեգնազան), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարգար), «Շողոքորթն» (Արշակ), Ե.Օտյանի «Եթե կանայք ուզենան» (Նշանիկ), Ժ.Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշները» (Արագած Քոլենց), Բ.Բրեխտի «Ինչ այն զինվորը ինչ այս» (Փոլլի Բեյքր), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Չարենց) և այլն: 2011թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասան»` «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացման մեջ Լյուսիեն Լյուկի կերպարի մարմնավորման համար: 2007թ-ից նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Փետրվարի 25» (2006թ.), «Անառակ որդու վերադարձը» (2008թ.), «Զատիկի ոտքից բռնված» (2009թ.), Բ.Քինգի «Այստեղ» (2011թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.), «Ապակե կախազարդ» (2013թ.), «Ռոմանտիկները» (2014թ.), «Կատատոնիա» (2014թ.), «Thank you, հայրիկ» (2014թ.), «Հոգաբարձուներ» (2014թ.) և այլն: 2014թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նկարահանվել է ամերիկյան «Us Too» (2016թ.), «Մռայլ» (2016թ.) ֆիլմերում: