Ծնվել է 1971թ. հուլիսի 28-ին, Երևանում: Դաշնակահար Լուսինե Գրիգորյանի ամուսինն է: 1986թ. ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1983-86թթ սովորել է Աբովյանի Զ.Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի բաժնում, 1986-90թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի բաժնում, 1990-95թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործիքային ֆակուլտետում (շվի, բլուլ): 1993թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլի նվագախմբում: 2001թ-ից համագործակցում է երգահան Արա Գևորգյանի հետ: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Ավստրալիայում, Չինաստանում, Քուվեյթում, Իրանում, ԱՄԷ-ում, Սիրիայում, Լիբանանում: Համագործակցել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագծի հետ: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2023թ․՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: