Ծնվել է 1959թ. հունվարի 1-ին, ՀՀ Ջերմուկ քաղաքում: 1965-75թթ սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ավարտել է Ջերմուկի երաժշտական դպրոցը: 1975-80թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում: 1992-93թթ Մարսելում անցել է վերապատրաստման կուրսեր «Հակասեյսմիկ ճարտարապետություն» մասնագիտությամբ: 1976-79թթ աշխատել է ԵրՊԻ գիտահետազոտական բաժանմունքում: 1980-83թթ դասավանդել է ԵրՊԻ արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ճարտարապետության ամբիոնում: 1983-86թթ եղել է Մոսկվայի Բնակելի շենքերի կենտրոնական գիտանախագծային ինստիտուտի ստացիոնար ուսուցման ասպիրանտ, 1987-93թթ՝ ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնի դասախոս, 1991-93թթ՝ ԵրՃՇԻ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալը՝ գիտանախագծային հարցերով, 1993-99թթ՝ ֆակուլտետի դեկանը (պրոֆեսոր), 1996-98թթ՝ ՀՀ ճարտարապետների միության փոխնախագահը, 1998-99թթ՝ ՀՀ վարչապետի խորհրդականը՝ քաղաքաշինության հարցերով, 1999-2004թթ՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը, քաղաքապետի տեղակալը: 1989թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 2004-08թթ ղեկավարել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցը: 2008-11թթ զբաղեցրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնը՝ վերապահելով գլխավոր ճարտարապետի լիազորությունը: 2011-13թթ եղել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը, 2013թ-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահը, 2014-16թթ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարը: Դարձել է բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Հեղինակել է մի շարք նախագծեր և գիտական աշխատություններ: Հանդիսանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ճարտարապետության խորհրդի ատենապետ: Միջազգային ճարտարապետության ակադեմիայի իսկական և Ռուսաստանի Ճարտարագիտական ակադեմիայի օտարերկրյա անդամ է: Արժանացել է Ֆրանսիայի Արժանիքի համար առաջին և երկրորդ աստիճանի Ազգային շքանշանների ասպետի կոչման, «Ֆրիտրյոֆ Նանսեն», Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի, Միջազգաին ինժեներական ակադեմիայի, ԵրՃՇՊ համալսարանի մեդալների, ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալի, 2007թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 2015թ.՝ ՀՀ պետական մրցանակի և «Անանիա Շիրակացի» մեդալի, 2016թ.՝ Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» մեդալի: