Zark Foundation

Նարեկ Տերյան

Նարեկ Տերյան

Գեղանկարիչ, դիզայներ

Նարեկ Տեր-Արսենյան
Ծնվել է 1999թ. նոյեմբերի 21-ին, Երևանում: 7 տարեկան հասակից սկսել է հետաքրքրվել է նկարչությամբ: 2014թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը: 2007-2013թթ սովորել է Երևանի Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի նկարչական բաժնում: Ուսման ընթացքում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: 2014թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի գեղանկարի բաժին: 2018-20թթ ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ծառայության ընթացքում մասնակցել է ՀՀ նկարիչների միության կազմակերպած բանակային ցուցահանդեսին: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը Երևանի գեղարվեստի պետական ուսումնարանում, որն ավարտել է 2021թ-ին: 2020-22թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում, որպես նկարիչ-ձևավորող: 2021թ. Երևանում հանդես է եկել կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսով, իսկ Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում նրա գործերը ցուցադրվել են կամերային համերգի ժամանակ: Նույն թվականին անհատական ցուցահանդեսներ է ունեցել ՀՀ մի շարք համայնքներում՝ Մարտունի, Վարդենիս, Մեղրի, Կապան, Բերդ, Բերդավան, Ազատամուտ և այլն: 2023թ-ից որպես դիզայներ աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: