Ծնվել է 1996թ. հոկտեմբերի 2-ին, Երևանում: Օպերային երգչուհի Քրիստինե Սահակյանի դուստրն է, պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Սարգսյանի կինը: 2002-11թթ սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: 2014թ. ավարտել է Երևան Հ.Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցը: Չորս տարեկանից, որպես միմանսի դերասան, խաղացել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարբեր ներկայացումներում: Հաճախել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց: 2006-11թթ երգել է «Սպեղանի» երգչախմբում: Մասնակցել է տարբեր մրցույթների ու փառատոների Հայաստանում և արտերկրում: 2014-18թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Եղել է հանդիսավար բազմաթիվ միջոցառումներում և համերգային երեկոներում: 2018-19թթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Առավոտ լուսո» հաղորդումը: 2020-22թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում որպես հանրային կապերի մասնագետ, 2021-22թթ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես կամերային համերգների մենեջեր և հանրային կապերի մասնագետ: Արամ Խաչատրյան համերգասրահում վարել է նաև նվագախմբի մի շարք համերգներ: