Zark Foundation

Նարե Մարկոսյան

Նարե Մարկոսյան

Բալետի արտիստ

Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում: 2004թ-ից զբաղվել է պարահանդեսային պարերով։ 2006-10թթ սովորել եմ Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցում, 2010-18թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնում, Վագանովայի ծրագրով։ 2016թ. «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին «Խորեոգրաֆիկ արվեստ» անվանակարգում արժանացել է 2-րդ կարգի դափնեկրի դիպլոմի։ 2017թ. Երևանում կայացած «Global Art Fest» միջազգային մրցույթ-փառատոնին «Դասական պար» անվանակարգում, թե՛ մենապարով, թե՛ դուետով արժանացել է 1-ին կարգի դափնեկրի դիպլոմների և հրավիրվել Մոսկվա՝ մասնակցելու եզրափակիչ փուլին, որտեղ էլ գրավել է 1-ին տեղը՝ «Սպարտակ» բալետի ադաջիոյով։ Նույն թվականին ելույթ է ունեցել նաև քոլեջի տարեվերջյան ամփոփիչ համերգին Պ.Չայկովսկու «Մարդուկ Ջարդուկ» բալետի գլխավոր՝ Մաշայի դերով։ Պարել է վարիացիաներ «Ժիզել», «Սիլֆիդա», «Փարավոնի դուստրը» բալետներից, Բոլերո «Դոն Կիխոտ» բալետից, պա դե դե «Էքսելսիոր» բալետից, փերիներ «Քնած գեղեցկուհին» բալետից, ադաջիո Բաղդասարյանի երաժշտությամբ։ 2018թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: 2019թ. ստացել է ՀՀ նախագահի հավաստագիր՝ որպես Երևանի պարարվեստի պետական քոլեջի տարվա լավագույն պարուհի և խրախուսական պարգև՝ այցելություն Մոսկվայի Մեծ թատրոն։ 2019թ. ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում «Մարդուկ Ջարդուկ» բալետային ներկայացման մեջ պարել է Մաշայի դերը։ 2020թ. մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում կայացած «World Ballet Competition»-ին, որտեղ կատարել է վարիացիա «Դոն Կիխոտ» բալետից (6-րդ տեղ), մոդեռն (3-րդ տեղ)։ 2023թ. մասնակցել է Մինսկ քաղաքում տեղի ունեցած «Кубок дружбы» մրցույթին, պարել է Ժիզելի վարիացիան «Ժիզել» բալետից (1-ին տեղ), մոդեռն (1-ին տեղ), դուետ (1-ին տեղ)։ Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» բալետում պարել է Մագնոլիայի դերը «Շոպենիանա» բալետում՝ տասնմեկերորդ վալսը, «Դոն Կիխոտ» բալետում՝ 3-րդ գործողության 1-ին վարիացիան, «Բյուրեղապակյա Դղյակ» բալետում՝ ծաղրածուի դերը, «Մարդուկ Ջարդուկ» բալետում՝ Արաբիայի թագուհու և Գանգուր գառնուկի դերը, «Սիմֆոնիկ պարեր» ներկայացման մեջ՝ Մուսայի դերը, «Ձգողականություն» ներկայացման մեջ՝ Սեդայի դերը, «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ՝ Ջուլիետի դերը։