Նարինե Խաչատրյան
Ծնվել է 1962թ. փետրվարի 16-ին, Երևանում: Դերասան Լևոն Թուխիկյանի և գրող, բեմադրիչ Աննա Պետրոսյանի դուստրն է: 1979թ. ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 1985թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1986թ. վերապատրաստվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում (Օստանկինո, Մոսկվա): 1982-2007թթ կարճատև ընդմիջումով աշխատել է հեռուստատեսության ոլորտում: 1991-93թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական կոմիտեում: 2003թ. հաճախել և ավարտել է Երևանի ամերիկյան համալսարանում կազմակերպված Կանանց ձեռներեցության դասընթացին: Դիպլոմային Բիզնես ծրագիրն արժանացել է մրցանակի: 2002-12թթ դասավանդել է «Գլաձոր» կառավարման համալսարանում, 2009-11թթ՝ ԵՊՀ-ում: 2009թ-ից եղել է սփյուռքի համայնքներում կազմակերպվող գրական-մշակութային ձեռնարկների հրավիրյալ բանախոս: 2007թ-ից Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է, 2013թ-ից՝ Թանգարանների միջազգային խորհրդի անդամ, 2007թ-ից՝ տեղական և միջազգային գիտաժողովների մասնակից և զեկուցող: Հեղինակել է բանասիրական և թանգարանագիտական մի շարք հոդվածներ: 2018թ-ից Հայաստանի Հանրային խորհրդի անդամ է: Նույն թվականին «Իմ քայլը» դաշինքով ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: