Zark Foundation

Նարինե Մալյան

Նարինե Մալյան

Բեմադրիչ

Ծնվել է 1960թ. նոյեմբերի 11-ին, Երևանում: Կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի դուստրն է: Ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1977-81թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում: 1981թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտ-արտադրամասում` որպես ռեժիսորի ասիստենտ` Ռոբերտ Սահակյանցի մոտ: Նույն թվականին նկարահանել է «Առանց խոսքի» վավերագրական կինոնկարը: 1984-92թթ աշխատել է «Հայֆիլմ»-ի կինոդերասանի թատրոն-ստուդիայում` որպես ռեժիսորի օգնական: 1984-86թթ զուգահեռ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել գեղարվեստական ձևավորողի դիպլոմ: 1985թ. բեմադրել է Միտուայի «Նվագակցողը», 1988թ.` Ե.Օտյանի «Ընկեր Փանջունի» (Գ.Բաբայանի հետ համատեղ), 1990թ.` Արդենի «Խաղաղ հանգրվան» նեկայացումները: 1992-96թթ աշխատել է Հայաստանի ազգային ֆիլմադարանում` որպես հեռուստալրագրող, 1998-2000թթ` «Երևան FM» ռադիոկայանում` որպես գեղարվեստական ղեկավար: 2001թ. համագորցակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ: Նույն թվականին նկարահանել է «Վերջապես գալիս եմ տուն» վավերագրական կինոնկարը, որը 2004թ. ստացել է «Կին» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը, իսկ 2005թ. մասնակցել է Սպահանի կարճամետրաժ կինոնկարների 3-րդ միջազգային փառատոնին: 2002թ-ից Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 2004թ. բեմադրել է Ա.Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» ներկայացումը, որը 2005թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մեդալի: 2006թ. մասնակցել է Մոսկվայի «Новая Драма» միջազգային թատերական փառատոնին և «Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Փարիզում, Մարսելում և Կանադայում: 2005թ. հրավիրվել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի կողմից` որպես «Ժառանգության իրավունք» ներկայացման բեմադրիչի օգնական: 2007թ. հանդես է եկել Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի Ն.Գոգոլի «Ամուսնություն» ներկայացման գեղարվեստական ղեկավար: 2008թ. Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ բեմադրել է «Պատմություններ գնացքում» ներկայացումը, որի համար ստացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` «Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգում և «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության «Թատրոն» մրցանակը: 2010թ. բեմադրել է Վ.Պետրոսյանի «Խոստովանություն թատրոնում» և «Ճակատագրի կատակներ» ներկայացումները: 2010թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի զինանշան» հուշամեդալով: 2011թ. արժանացել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: