Zark Foundation

Նելլի Ասատրյան

Նելլի Ասատրյան

Նկարչուհի, գոբելենագործ

Ծնվել է 1944թ. հոկտեմբերի 6-ին, Երևանում: Գրող Անահիտ Ասատրյանի քույրն է: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1971թ.՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործել է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում: Աշխատանքներից գտնվում են Երևանի մարզահամերգային համալիրում, Դիլիջանի կինոմատոգրաֆիստների տանը, «Դվին» համալիրում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, գոբելենային աշխատանքներից պահպանվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր անհատական հավաքածուներում: 1966թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Գործերից են՝ «Պոեզիա: Հայաստան» (1975թ., Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, գոբելեն), «Երիտասարդություն» (1976թ., Երիտասարդության պալատ, գոբելեն), «Դիլիջան» (1977թ., Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տուն, գոբելեն), «Քրիստոսի փորձությունը անապատում» (1996, գրաֆիկական շարքեր), «Ադամն ու Եվան դրախտում» (1996, գրաֆիկական շարքեր): Նկարչուհու «Բեատրիչեն ուղեկցում է Դանթեին յոթերորդ երկինք» և «Բեատրիչեն ու Դանթեն դրախտի դռների մոտ» (երկուսն էլ՝ 2001թ.) գրաֆիկական գործերը ցուցադրվել են Ռավեննայում: «Հայաստան» գոբելենը Լատվիայում մասնակցել է գոբելենի միջազգային սիմպոզիումին: Աշխատանքների թեմատիկան բազմազան է՝ դիմանկարներ, հունական դիցաբանություն, Աստվածաշնչյան թեմաներ, Դանթեական շարք, կրկեսային և այլ թեմատիկ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ արված քրոջ՝ Անահիտ Ասատրյանի պոեզիայի հիման վրա: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996թ., 2004թ., 2021թ.): Սշխատանքները ցուցադրվել են Հունաստանում, Իտալիայում, Ռուսաստանում: