Zark Foundation

Նելլի Կարապետյան

Նելլի Կարապետյան

Պարուսույց

Ծնվել է 1969թ. մայիսի 11-ին, Երևանում: Դուդուկահար Սերգեյ Կարապետյանի դուստրն է: 1975-85թթ սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում: 1975-82թթ՝ զուգահեռ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1981-86թթ՝ Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1990թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1987թ. Մոսկվայում մասնակցել է համամիութենական փառատոնի: 1986թ-ից եղել է Ազատ Ղարիբյանի ղեկավարած «Կռունկ» պարային անսամբլի մենապարուհի և դասավանդել Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի հայկական ժողովրդական պարի բաժնում: 1995թ. աշխատանքային հրավեր է ստացել Կանադայի «Արփի Մերաս» վարժարան: 1995-96թթ եղել է «Կռունկ» անսամբլի փորձավար: 1997թ. նշանակվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնրանի հայկական ժողովրդական պարերի բաժնի գեղարվեստական ղեկավար: Համերգներով հանդես եկել Բաքվում (1987թ.), Բելգիայում (1988թ.), Լյուքսեմբուրգում (1988թ.), Ֆրանսիայի մի շարք քաղաքներում (1988թ., 1991թ., մասնակցություն միջազգային փառատոնի), Կանադայում (1989թ.), Մոսկվայում (1993թ.), Սիրիայում (1994թ.), Հունաստանում (1995թ., մենահամերգներ), Բուլղարիայում, Ռումինիայում (1996թ., Ա.Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային անսամբլի կազմում): 1997թ-ից համագործակցել է բազմաթիվ պետական և մասնավոր կառույցների հետ Հայաստանում և արտերկրում՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբ («Հողածին, ոգեշունչ պարեր», Հ.Դելլալյան «Թոփոֆոնո»), Երևանի պատանի հանդեսի թատրոն, Հայաստանի երգի պետական թատրոն, «Պարադիզ» ընկերություն, Փարիզի «Երազ» և Մարսելի ԺԱՖ պարախմբեր, Կիևի «Бряц-Бренд» նվագախումբ, «Շարմ Հոլդինգ» ընկերություն (Երևան-Կիև-Երևան տրանզիտ, HSBC-15, Արցախի անկախության և Շուշիի ազատագրման նվիրված համերգներ, Էրեբունի-Երևան), Կիևի «Никиба» խումբ և այլն: 1999թ. «Կռունկ» պարային անսամբլի կազմում համերգներով հանդես է եկել ՀՀ զինվորական զորամասերում, արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրի: 1998-2003թթ մասնակցել է մի շարք կառավարական համերգների: 2000թ. համագործակցել է Խորեն Աբրահամյանի հետ՝ «Խոր Վիրապ» ներկայացման շրջանակներում: 2000-02թթ մենահամերգներով հանդես է եկել Օդեսայում: 2010թ. աշխատել է Արցախի պարի պետական անսամբլում: 2006թ. «Found Sozvezdie» բարեգործական հիմնադրամի շրջանակներում հիմնադրել է «Show balett Friedanse»-ը, որի շրջանակներում 2006-10թթ մենահամերգներով հանդես է եկել Ուկրաինայի տարբեր քաղաքներում, իսկ 2019թ. Կիևում մասնակցել է «Деньги для дочери» գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը: 2018թ-ից համագործակցել է Կանադայի Թորոնթո քաղաքի «Էրեբունի» պարախմբի և «Արցախ» պարային դպրոցի հետ: 2019թ. Կանադա Թորոնթո քաղաքում հանդես է եկել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով: