Zark Foundation

Նելսոն Շիրվանյան

Նելսոն Շիրվանյան

Քանդակագործ, գեղանկարիչ

25 հուլիս, 1944 - 12 հունվար, 2018

Ծնվել է Իրանի Նոր Ջուղա քաղաքում: 1946թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է թիվ 79 միջնակարգ դպրոցը: 1965թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժինը: Որպես դերասան նկարահանվել է «Այդ քաղցր խոսքը՝ Ազատություն» (1972թ.), «Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա» (1980թ.) ֆիլմերում: Դեռ խորհրդային իշխանության տարիներին կարողացել է նորովի մեկնաբանել խաչքարը` փոխելով դրա և՛ ծավալային ֆորման, և՛ զարդապատկերային համակարգը՝ ներմուծելով այդտեղ նոր տարրեր, կանգնել է խաչքարի, որպես արվեստի ճյուղի վերածնունդի ակունքներում։ Քանդակագործն առանձին աշխատանքներում հասել է նաև չորրորդ չափման գաղափարին (4D): Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է Երևանում: