Zark Foundation

Նեմրա

Նեմրա

Ռոք խումբ

Վան Եղիազարյան՝ վոկալ, կիթառ
Մարիաննա Կարակեյան՝ ստեղնաշար, վոկալ
Վասպուր Եղիազարյան՝ բաս կիթառ, վոկալ
Մառեկ Զաբորսկի՝ հարվածային
Հիմնադրվել է 2012թ. փետրվարի 17-ին, Երևանում: Հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խումբը ստեղծագործում է ալտերնատիվ-ռոք և ինդի-ռոք ժանրում: Ակտիվ գործունեությունն սկսել է 2013թ. ապրիլի 13-ին՝ մասնակցելով «Ռոք-Քոնֆեստ» փառատոնին: Համերգներով հանդես է եկել Երևանի մի շարք ակումբներում և տարբեր երաժշտական փառատոներին, ինչպես նաև բազմիցս մասնակցել է բարեգործական միջոցառումների: 2014թ. խմբի «Sad Reality» երգը հաղթող է ճանաչվել «Ռադիո Վան»-ի ամենամյա «Վան Մյուզիք» մրցույթում, իսկ խումբը մասնակցել է «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությանը: Նույն թվականին թողարկել է «Sad Reality» և «Dream» երգերի տեսահոլովակները: 2015թ. կրկին արժանացել է «Ռադիո Վան»-ի ամենամյա մրցանակաբաշխության հատուկ՝ «Choice Number one» անվանակարգի մրցանակին՝ «I don’t care» երգի համար: Նույն թվականին խումբը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող ամենամյա «Voice Of Nomads» միջազգային փառատոնին` ներկայացնելով Հայաստանն այդ փառատոնին առաջին անգամ: 2016թ. թողարկել է առաջին՝ 11 հեղինակային երգից բաղկացած «Մուբլա» ալբոմը, Հայաստանում մասնակցել է մի քանի երաժշտական փառատոների (Գետամեջի «River Fest», Ախթալայի «Barbecue Festival», Վանաձորի «Engage Vanadzor»), հանդես եկել մենահամերգներով Երևանում և «Շանթ» հեռուստաընկերությամբ, Գյումրիում մասնակցել բարեգործական համերգի: 2016թ. թողարկել է շուրջ 10 նոր երգ, «Train of Despair», «Leave Me Alone» երգերի տեսահոլովակները: 2016թ. և 2017թ. մի քանի անգամ արժանացել է «Ռադիո Վան»-ի ամենամյա մրցանակաբաշխության մրցանակների՝ «It's Not About The Cherries», «Leave Me Alone» երգերի համար: 2017թ. «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվել է որպես «Տարվա լավագույն ռոք-խումբ»: