Zark Foundation

Ներսես Խառատյան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 23-ին, Հայաստանի Մեղրի քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի դատախազության համակարգում։ Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են հանրապետական գրական մամուլում և հանդեսներում: Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն։ 2012թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են գրողի «Կարոտի երգեր» (2003թ.), «Դու հրաշք էիր, կյանք» (2009թ.), «Խաղ մահվան հետ» (2015թ.), «Ո՞վ սպանեց Էլենին» (2016թ.), «Թռիչք ժամանակից դուրս» (ընտրանի, 2017թ.) գրքերը: 2016թ. «Ո՞վ սպանեց Էլենին» վեպի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի, 2017թ. «Մերժվածները» վեպի համար՝ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի: 2017թ. արժանացել է նաև ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: