Ներսես Ղահրամանյան
Ծնվել է Բաքվում: 1939թ. ավարտել է Մոսկվայի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1966թ-ից եղել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Հեղինակել է «Շրջանային թատրոնների բեմերում» (1968թ.), «Հինգ դիմանկար» (1972թ.), «Օստրովսկու դրամատուրգիան հայ բեմում» (ռուսերեն, 1973թ.), «Ռուս դասականները հայ բեմում» (ռուսերեն, 1976թ.) և այլ գրքեր: 1960թ. Չեխոսլովակիայում դարձել է Գեղարվեստական նովելի միջազգային մրցույթի դափնեկիր: 1954-56թթ եղել է Երևանի ռուսական թատրոնի (այժմ՝ Կ.Ստանիսլավսկու անվան) տնօրենը, 1956-66թթ՝ հայկական հեռուստատեսության ստուդիայի առաջին տնօրենը: 1966թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինտիտուտում: 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: